Կվերսկսի՞ Ռուսաստանն ավիակերոսինի արտահանումը․ որոշումը կառավարությանն է
Ռուսաստան
Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունը պատրաստել է ավիակերոսինի արտահանումը դեկտեմբերից վերսկսելու հարցով փաստաթղթերը։ Նոյեմբերի 20-ի երեկոյան գերատեսչությունը հայտնել է, որ հարցը կառավարության քննարկմանն է։
Արտահանման գործող արգելքն ուժի մեջ է մտել հունիսի 1-ին և տարածվում է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ։ Ավիաընկերությունների համար վճռորոշ հարցն այն է, թե դեկտեմբերին ռուսական շուկայում որքան վառելիք հասանելի կլինի։
Նախարարությունը հայտնել է, որ կառավարությունը հաշվի է առնելու որոշման պահին վառելիքի առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը։ Արտահանումը վերսկսելու հարցում գերատեսչության նշած առաջնահերթությունը ներքին շուկայի պահանջարկն ամբողջությամբ բավարարելն է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը