Թրամփը բարձր հարկով է սպառնում արտերկրում տվյալների կենտրոն կառուցող ընկերություններին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 20-ին հայտարարել է, որ ամերիկյան ընկերությունները մեծ հարկ կվճարեն, եթե տվյալների մշակման կենտրոններ կառուցեն երկրի սահմաններից դուրս։ Սպիտակ տան ասուլիսում նա այս մտադրությունը կապել է արհեստական բանականության ոլորտում Չինաստանի հետ մրցակցության հետ։
Նման կենտրոններում տեղակայված սերվերներն ապահովում են արհեստական բանականության մոդելները մշակելու և գործարկելու համար անհրաժեշտ հաշվարկային հզորությունը։ Ամերիկյան խոշոր օպերատորներից Equinix-ն ու Digital Realty-ն արդեն այդպիսի կենտրոններ են շահագործում նաև ԱՄՆ-ից դուրս։
Թրամփն ասել է, որ ցանկանում է նոր կենտրոնները տեսնել ԱՄՆ-ում։ Ասուլիսում նա չի նշել նախատեսվող հարկի դրույքաչափը։ Մինչդեռ ԱՄՆ-ի մի շարք համայնքներում նման կենտրոնների կառուցումն արդեն բողոքի տեղիք է տվել՝ էլեկտրաէներգիայի սպառման և սակագների աճի մտավախության պատճառով։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը