Մելանիա Թրամփը մինչև Սուրբ Ծնունդ Ուկրաինայում նոր հրադադարի հույս ունի
Աշխարհ
ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը հայտարարել է, որ կցանկանար մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր հրադադար տեսնել։ Նոյեմբերի 20-ի երեկոյան Fox News-ի եթերում նա ասել է, որ կուզեր դրան արագ հասնել, եթե երկու կողմն էլ պատրաստ լինեն։
Առաջին տիկինն այդ մասին խոսել է իր ամանորյա ցանկությունների մասին հարցին պատասխանելիս։ Նա նոր պայմանավորվածություն կամ հրադադարի մեկնարկի օր չի հայտարարել։ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ նրա նախորդ շփումները վերաբերում էին Օլեշկիում հաստատված տեղային հրադադարին։
Նոյեմբերի 5-ին Մելանիա Թրամփն այդ գործընթացի մասնակիցներին ընդունել էր Սպիտակ տանը։ Ամերիկյան կողմի հաղորդմամբ՝ Օլեշկիում ռազմական գործողությունների դադարը թույլ էր տվել մարդասիրական օգնություն հասցնել բնակիչներին և տարհանել շուրջ 800 մարդու։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը