Թրամփը կրկին կհարվածեր Իրանին․ Վենսը նույն պատասխանը չտվեց
Աշխարհ
Նոյեմբերի 20-ին Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կողք կողքի պատասխանել են Իրանի դեմ պատերազմին վերաբերող հարցերին։ Թրամփն ասել է, որ նույն պայմաններում կրկին կհրամայեր հարվածել Իրանին։ Վենսը խուսափել է ասել՝ ինքն այդ որոշումը կկայացնե՞ր։
Փոխնախագահն ավելի վաղ Իրանի դեմ պատերազմով էր բացատրել հանրապետականների պարտությունը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում։ Թրամփը հայտնել է, որ դեմ չէ այդ գնահատականին, բայց կցանկանար, որ Վենսը նաև ասեր՝ ինչու էր հարվածն անհրաժեշտ։
Վենսն իր հերթին պաշտպանել է Իրանին միջուկային զենք ձեռք բերելու հնարավորություն չտալու նպատակը։ Նա հիշեցրել է, որ փետրվարին ռազմական գործողություն սկսելու որոշումը նախագահն է կայացրել, իսկ իր պարտականությունը նախագահին աջակցելն է։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը