Ղրիմում՝ վաճառքի ժամեր, Պենզայում՝ 50 լիտր․ ինչպե՞ս է բաշխվում բենզինը
Աշխարհ
Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական Ղրիմ թերակղզում նոյեմբերի 21-ի առավոտյան հրապարակվել է բենզինի և դիզվառելիքի վաճառքի ժամանակացույցը։ Ըստ տեղական վառելիքի և էներգետիկայի նախարարության՝ որոշ լցակայաններում ԱԻ-92 բենզինն ու դիզվառելիքը հասանելի էին առավոտից, իսկ մյուսներում վաճառքը նախատեսված էր օրվա երկրորդ կեսին։
Ռուսաստանի մի շարք շրջաններում սահմանափակված է մեկ մեքենային վաճառվող վառելիքի քանակը։ Պենզայի մարզում սահմանաչափը 50 լիտր է բենզինի և 200 լիտր՝ դիզվառելիքի համար։ Մարզի ղեկավար Օլեգ Մելնիչենկոյի խոսքով՝ այնտեղ արգելվել է նաև վառելիքը տարաներով վաճառել։
Սիբիրի Տոմսկ քաղաքում սահմանաչափերն ավելի ցածր են՝ 30 լիտր բենզին և 50 լիտր դիզվառելիք։ «Ռոյթերսը» հաղորդում է, որ սահմանափակումները տարածվում են ուկրաինական հարվածներից հետո ռուսական նավթավերամշակող գործարանների արտադրության անկման պայմաններում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը