Սաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումը
Աշխարհ
Ամերիկացի տնտեսագետ, Կոլումբիայի համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի տնօրեն Ջեֆրի Սաքսը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով Աբու Դաբիում անցկացված բանակցությունների գլխավոր խոչընդոտը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի ընդլայնման խնդիրը։
TASS-ին տված հարցազրույցում Սաքսը նշել է, որ նոյեմբերի 10–11-ին ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունների վերսկսումը, ինչպես նաև Շենչժենում երեք տերությունների ղեկավարների հանդիպումը որոշակի հնարավորություններ են ստեղծել հակամարտության կարգավորման համար։ Սակայն, նրա գնահատմամբ, Վաշինգտոնը դեռ վճռական քայլ չի կատարել։
Սաքսի խոսքով՝ ամերիկացի բանակցողները նույնիսկ քննարկել են Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը՝ Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց։ Տնտեսագետը համոզված է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հրապարակայնորեն մերժի դաշինքի հետագա ընդլայնումը՝ Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը