ՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապը
Աշխարհ
ՆԱՏՕ-ի RQ-4D Phoenix հետախուզական անօդաչու թռչող սարքը Սև ծովի չեզոք ջրերի վրայով թռիչքի ընթացքում հաղորդել է կապի խափանման մասին։ TASS-ը, հղում անելով ավիադիսպետչերական ծառայությունների իր աղբյուրին, հայտնում է, որ սա 2026 թվականի սկզբից նման հինգերորդ դեպքն է։
Անօդաչուն օդ է բարձրացել Իտալիայի Սիցիլիա կղզում գտնվող Սիգոնելլա ռազմաբազայից։ Հաղորդման համաձայն՝ կապի խնդրի ազդանշանից հետո այն շարունակել է թռիչքը Սև ծովի հարավային հատվածում՝ մոտ 18 կիլոմետր բարձրության վրա։
Աղբյուրը չի հստակեցրել խափանման պատճառները։ Նախորդ նման միջադեպերը գրանցվել էին հուլիսի 21-ին, սեպտեմբերի 16-ին և 24-ին, ինչպես նաև նոյեմբերի 10-ին։ Հաղորդման համաձայն՝ նախկին բոլոր դեպքերում անօդաչուները հետագայում վերադարձել էին իրենց ռազմաբազա։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը