Հորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլար
Տնտեսություն
Նոյեմբերի 20-ին՝ Երևանի ժամանակով ժամը 15։20-ին, «Բրենթ» տեսակի նավթի մեկ բարելն արժեր 91,36 դոլար՝ 62 ցենտով պակաս նախորդ նստաշրջանի փակման գնից։ Ամերիկյան WTI նավթի դեկտեմբերյան պայմանագրերի գինը նվազել էր 81 ցենտով՝ հասնելով 82,40 դոլարի։
Հորմուզի նեղուցով փոխադրվող հում նավթի ծավալը կրկին մոտեցել է նախապատերազմյան մակարդակին։ Ըստ «Ռոյթերսի»՝ Մերձավոր Արևելքից արտահանման այդ ծավալները շուկայում ուժեղացրել են սպասումները, որ նավթի առաջարկը կարող է գերազանցել պահանջարկը։
Այդ ժամի դրությամբ «Բրենթը» շաբաթվա ընթացքում էժանացել էր մոտ 5 տոկոսով, իսկ ամերիկյան նավթի դեկտեմբերյան պայմանագրերը՝ մոտ 7 տոկոսով։ Եթե միտումը պահպանվի մինչև առևտրի փակումը, երկու ցուցանիշներն էլ անկում կգրանցեն երրորդ շաբաթն անընդմեջ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը