Իրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասին
Արտակարգ Պատահար
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նոյեմբերի 19-ին հայտնել են Հորմուզի նեղուցում երկու նավթատարի բռնկման մասին։ Իրանական պետական լրատվամիջոցների տարածած հաղորդագրության համաձայն՝ նավերը բախվել են ծովային ականների։
Իրանական կողմը չի նշել նավերի անունները, դրոշները կամ հասցված վնասի չափը։ Անձնակազմերի վիճակի մասին նույնպես տեղեկություն չի հաղորդվել։ «Ռոյթերսը» հայտնել է, որ չի կարողացել անկախ աղբյուրներից հաստատել կատարվածի իրանական վարկածը։
Նույն շաբաթ Օմանի ափերի մոտ տուժել էր հեղուկ գազ տեղափոխող «Տարա Գազ» նավը։ Նոյեմբերի 17-ին Օմանի ծովային անվտանգության կենտրոնը հայտնել էր, որ տարհանել է անձնակազմի բոլոր 24 անդամներին։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ նրանցից երկուսը հոսպիտալացվել էին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը