Շվեդիան փակում է դռները ռուսաստանցի մարզիկների առաջ․ վիզաներ չեն տրամադրվի
Աշխարհ
Շվեդիայի միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ ռուսաստանցի մարզիկներին և մարզական պաշտոնյաներին չի տրամադրի Շենգենյան վիզաներ՝ երկրի տարածքում անցկացվող մրցումներին մասնակցելու նպատակով։
Գերատեսչության ներկայացուցիչ Օսկար Էկբլադը պարզաբանել է, որ որոշումը հիմնված է Եվրոպական միության վիզային օրենսգրքի դրույթների վրա։ Դրանք թույլ են տալիս մերժել այն անձանց մուտքը, որոնց ներկայությունը կարող է վտանգել երկրի միջազգային հարաբերությունները։
Սահմանափակումները վերաբերում են նաև չեզոք կարգավիճակով հանդես գալու հնարավորություն ունեցող մարզիկներին։ Որոշումը նոր խոչընդոտ է միջազգային մրցաշարերում ռուսաստանցի մարզիկների մասնակցության համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը