Բասկիայի կտավը Նյու Յորքում վաճառվել է 32,88 միլիոն դոլարով
Գիտություն և Մշակույթ
Ժան-Միշել Բասկիայի՝ Լեոնարդո դա Վինչիի գծանկարից ներշնչված կտավը Նյու Յորքի «Քրիստիս» աճուրդում վաճառվել է 32 միլիոն 880 հազար դոլարով՝ ներառյալ միջնորդավճարները։ Այն նոյեմբերի 19-ի երեկոյան Ռոքֆելլեր կենտրոնում կայացած վաճառքի ամենաթանկ գործն էր։
Բասկիան 1983-ին վրձնած «Անվերնագիր (Լեոնարդոն և նրա հինգ գրոտեսկային գլուխները)» կտավում վերամեկնաբանել է մոտ 1493 թվականի մի գծանկար։ Վերնագրում հիշատակված են հինգ գլուխներ, իսկ Բասկիայի նարնջագույն կտավի վրա կարելի է հաշվել ութը։
Աճուրդի ընդհանուր հասույթը, միջնորդավճարներով հանդերձ, կազմել է 145 միլիոն 863 հազար 200 դոլար։ Առաջարկված 56 աշխատանքից 51-ը գնորդ է գտել։ Այդ երեկո վաճառքի նոր անձնական ռեկորդ են սահմանել նաև նկարիչներ Ջիմ Նաթը և Ջուլիա Ջոն։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը