Կոռուպցիոն սկանդալ BMW X5 գաղտնի տեղեկությունների դիմաց Ուկրաինայի անվտանգության ծառայությունում
Աշխարհ
Ուկրաինայի անվտանգության ծառայության բարձրաստիճան նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել նախաքննական գաղտնի տեղեկություններ բացահայտելու համար։ Ուկրաինայի մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազության հաղորդմամբ՝ պաշտոնյան թանկարժեք նվերների և ծառայությունների դիմաց երրորդ անձանց փոխանցել է քրեական գործին առնչվող տեղեկություններ։
Քննության տվյալներով՝ 2024 թվականի վերջին նա համաձայնել է տեղեկություններ տրամադրել «Ուկրնաֆտա» ընկերության նավթի և նավթամթերքի յուրացման վերաբերյալ գործից։ Դրա դիմաց ստացել է BMW X5 ավտոմեքենա և թանկարժեք հյուրանոցում բնակվելու հնարավորություն։
Մեղադրանքներ են առաջադրվել նաև գործով ներգրավված երկու այլ անձանց։ Կասկածյալների անունները չեն հրապարակվել, իսկ նրանց մեղավորությունը պետք է հաստատվի դատարանում։
TACC


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը