Ֆրանսիայում խուզարկել են Մարին Լը Պենի կուսակցության գրասենյակը
Աշխարհ
Ֆրանսիայի իրավապահները խուզարկել են Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցության փարիզյան գրասենյակներից մեկը։ Նոյեմբերի 20-ին հրապարակված տեղեկության համաձայն՝ խուզարկությունը կատարվել է դեռ նոյեմբերի 9-ին՝ մասնագիտական և նախաքննական գաղտնիքի հնարավոր խախտումների գործով։
Քննիչներն ուսումնասիրում են նաև ներքին գործերի համակարգից կուսակցությանը գաղտնի տվյալներ փոխանցելու հավանականությունը։
Գործը կապված է Եվրախորհրդարանում նախկին «Ինքնություն և ժողովրդավարություն» խմբի միջոցների հնարավոր չարաշահման վերաբերյալ նախորդ քննության հետ։ Փարիզի դատախազության տեղեկացմամբ՝ այս պահին որևէ անձի պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը