Խարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցը
Աշխարհ
Նոյեմբերի 20-ի լուսադեմին ռուսական անօդաչու սարքը հարվածել է Խարկովի Շևչենկոյի շրջանի հիվանդանոցին։ Քաղաքապետ Իգոր Տերեխովի տվյալով՝ տուժել է չորս մարդ։ Հարվածը գրանցվել է տեղական ժամանակով մոտ 04:20-ին, շենքում կոտրվել է ավելի քան 50 պատուհան։
Մի քանի ժամ առաջ անօդաչու սարքը հարվածել էր նաև քաղաքի Սալտովկա թաղամասին։ Նոյեմբերի 19-ի երեկոյան այդ հարվածից վեց մարդ վիրավորվել է, նրանց թվում՝ 16-ամյա տղա։ Տուժած յոթերորդ անձի՝ 12-ամյա աղջկա մոտ բժիշկներն ախտորոշել են սուր սթրեսային ռեակցիա։
Երեկոյան հարվածից վնասվել են հասարակական տրանսպորտի կանգառի մոտ գտնվող խանութները։ Փրկարարները զննել են շինությունները, իսկ արտակարգ իրավիճակների ծառայության հոգեբանները տեղում օգնել են տուժածներին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը