Աբդանանի ցույցերից հետո առնվազն 10 մարդ է ձերբակալվել․ «Հենգավ»
Իրավունք
Իրանի արևմուտքում գտնվող Աբդանան քաղաքում նավթավերամշակող ընկերության աշխատակիցների մահվանը հաջորդած բողոքների կապակցությամբ ձերբակալվածների թիվը հասել է առնվազն տասի։ Այս տվյալը նոյեմբերի 19-ի երեկոյան հրապարակել է «Հենգավ» իրավապաշտպան կազմակերպությունը։
Ըստ կազմակերպության՝ հինգշաբթի անվտանգության ուժերը քաղաքի հիվանդանոցում ձերբակալել են բուժաշխատող Մեյսամ Նազարիին։ Իրավապաշտպանների տեղեկություններով՝ տասը ձերբակալվածներից երկուսն ազատ են արձակվել։ Մյուս ութի պահման վայրը հրապարակման պահին անհայտ էր։
Բողոքի առիթը նոյեմբերի 14-ի ավտովթարն էր․ աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսը շրջվել էր, զոհվել էր 13 մարդ։ Նոյեմբերի 17-ին բնակիչները հավաքվել էին քաղաքի կենտրոնում՝ պահանջելով պարզել պատասխանատուներին և բարելավել ճանապարհների անվտանգությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը