Իտալիայում 24-ժամյա գործադուլ է․ Հռոմի մետրոյի գծերից մեկը փակվել է
Հասարակություն
Նոյեմբերի 20-ի առավոտյան Հռոմի մետրոյի C գիծը փակվել է Իտալիայի աշխատանքի համընդհանուր համադաշնության հայտարարած 24-ժամյա գործադուլի հետևանքով։ Մայրաքաղաքի տրանսպորտային ընկերությունը հայտնել է, որ A և B գծերում, ինչպես նաև վերգետնյա երթուղիներում հնարավոր է երթերի թվի կրճատում։
Արհմիությունը պահանջում է վերանայել վարչապետ Ջորջա Մելոնիի կառավարության բյուջեի նախագիծը։ Գլխավոր քարտուղար Մաուրիցիո Լանդինիի խոսքով՝ անհրաժեշտ է բարձրացնել աշխատավարձերն ու կենսաթոշակները և ավելացնել պետական դպրոցների ու առողջապահության ֆինանսավորումը։
Գործադուլն ընդգրկում է դպրոցները, բուժհաստատությունները, նավահանգիստներն ու քաղաքային տրանսպորտը։ Ավիացիան և երկաթուղին այս գործադուլին չեն միացել։ Հռոմում առավոտյան երեք երթ է նախատեսված․ արհմիության անդամներին զուգահեռ փողոց են դուրս գալիս նաև ուսանողները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը