ԵՄ 22-րդ պատժամիջոցների փաթեթում կարող է հայտնվել մարզիկների վիզային արգելքը
Աշխարհ
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի նախագծում նախատեսում է ռուսաստանցի մարզիկների համար վիզաների տրամադրման արգելքի առաջարկ։
Նրա խոսքով՝ փաստաթղթի մանրամասները դեռ հրապարակման ենթակա չեն։ Բրյուսելը ցանկանում է նախագիծը ներկայացնել մինչև նոյեմբերի վերջ և հնարավորության դեպքում ընդունել մինչև տարեվերջ։
Խոսքը դեռ առաջարկի մասին է. նոր սահմանափակումը ուժի մեջ չի մտել, և փաթեթի ընդունման համար անհրաժեշտ է Եվրամիության անդամ երկրների համաձայնությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը