Ուկրաինան 2022-ից ԵՄ ուղիներով արտահանել է շուրջ 245 միլիոն տոննա ապրանք
Աշխարհ
Հոկտեմբերին Ուկրաինայից արտահանված հացահատիկի, յուղատու մշակաբույսերի և դրանցից ստացված արտադրանքի մոտ 90 տոկոսը փոխադրվել է Եվրամիության «Համերաշխության ուղիներով»։ Սև ծովով անցել է մոտ 10 տոկոսը։ Տվյալները Եվրահանձնաժողովը հրապարակել է նոյեմբերի 19-ին։
Եվրամիությունը, Ուկրաինան և Մոլդովան այս երթուղիները բացել են 2022-ի մայիսին, երբ պատերազմը խափանել էր ուկրաինական նավահանգիստների աշխատանքը։ Ցանցը միավորում է երկաթուղային, ավտոմոբիլային և ներքին ջրային երթուղիները։
Չորսուկես տարվա ընթացքում այդ ուղիներով Ուկրաինան արտահանել է շուրջ 245 միլիոն տոննա ապրանք։ Դրանից մոտ 111 միլիոն տոննան գյուղատնտեսական արտադրանք է, մյուս 134 միլիոնը՝ ոչ գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ հանքաքար և պողպատ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը