Թրամփը կոչ է արել ԵՄ առաջնորդներին գումար ծախսել իրենց երկրների, այլ ոչ թե Կիևի վրա
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ եվրոպացի առաջնորդներին համաձայնության գալ Ռուսաստանի հետ և սկսել գումար ծախսել իրենց երկրների, այլ ոչ թե Ուկրաինայի վրա, հաղորդում է Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը եվրոպացի առաջնորդներին և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղություն է փնտրում՝ կոչ անելով նրանց համաձայնության գալ Կրեմլի հետ, որպեսզի նրանք (եվրոպացիները) կարողանան Ուկրաինայի վրա ծախսվող գումարն ուղղորդել իրենց սեփական կարիքներին», – նշվում է հոդվածում։
Ինչպես գրում է Washington Post-ը, ամերիկացի առաջնորդը նախագահական ինքնաթիռից զանգահարել է իր հատուկ դեսպանորդ՝ փեսա Ջարեդ Քուշների բջջային հեռախոսին, որը Սթիվ Ոիթքոֆի հետ մասնակցել է Բեռլինում կայացած «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը