ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ցանցը երրորդ օրն է խափանված
Աշխարհ
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ներքին համակարգչային ցանցը դեռ չի վերականգնվել նոյեմբերի 17-ին տեղի ունեցած տեխնիկական խափանումից հետո։ NBC News-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնում է, որ որոշ աշխատակիցներ արդեն երրորդ օրն աշխատում են տնից։
Ըստ հեռուստաալիքի՝ խնդիրը անհարմարություններ է ստեղծել, սակայն չի խափանել գործակալության համաշխարհային ռադիոէլեկտրոնային հետախուզությունն ու կիբեռանվտանգության հիմնական աշխատանքը։
CNN-ն ավելի վաղ հայտնել էր, որ խափանումն առնչվել է նաև Ջորջիայում գտնվող այն օբյեկտին, որը զբաղվում է Մերձավոր Արևելքի ուղղությամբ հետախուզական գործունեությամբ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը