«Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնը
Աշխարհ
Նոյեմբերի 20-ի առավոտյան «Ակվան» ցիկլոնը Բենգալյան ծոցից հասել է Հնդկաստանի արևելյան ափ։ Օդերևութաբանական ծառայության տվյալով՝ այն Գոպալպուրի մոտ ցամաք է մտել Երևանի ժամանակով ժամը 06:00–07:00-ի միջակայքում։ Քամու պոռթկումները հասել են ժամում 90 կիլոմետրի։
Օդիշա և Անդհրա Պրադեշ նահանգների իշխանությունները նախապես տարհանել էին հարյուր հազարավոր բնակիչների։ Բարձր ալիքները զարկվել են ափին, իսկ տեղատարափը հեղեղել է մի շարք ճանապարհներ։ Գոպալպուրում մեկ օրում 190 միլիմետր տեղում է գրանցվել։
«Ակվանը» Հնդկաստանի արևելյան ափին հասած երրորդ ցիկլոնն է մեկ ամսից էլ քիչ ժամանակում։ Ուրբաթ առավոտյան Օդիշայի իշխանությունների ներկայացուցիչը հայտնել է, որ այդ պահին նահանգից վնասների մասին հաղորդումներ դեռ չէին ստացվել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը