Զրոյի ձգտող ՀԷՑ-ն ու «քաղաքական բարերարը». Փաշինյանի սուր հայտարարությունները ԱԺ-ում
Քաղաքական
«Այստեղ խոսում են ՀԷՑ-ի մասին, բա ինչո՞ւ ՀԷՑ-ի պարտքերի մասին չեք խոսում։ ՀԷՑ-ն այնքան պարտքեր է ներգրավել, որ հիմա մենք ազգայնացման գործընթացում մի «Վարչաֆեստի» բյուջեի չափ գումար ենք տալու և ամբողջը գնենք, որովհետև այդ ընկերությունը պարտքային բեռի պատճառով, ըստ էության, գին չունի. նրա գինը ձգտում է զրոյի»,- Ազգային ժողովում 2027 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով բարերարության թեմային՝ վարչապետը, առանց անուններ տալու, նշեց, որ հիմա էլ է կարծում՝ տվյալ անձը (խոսքը Սամվել Կարապետյանի մասին է - խմբ.) քաղաքական մեծամասնության համար ամենամեծ «քաղաքական բարերարն» է։
«Ի՞նչ է մեզ ընդհանրապես պետք նման ընդդիմադիր ունենալուց. մեզ պետք է, որ նա խոսի, մեզ պետք է, որ նրանք ընդհանրապես խոսեն։ Նրանց քաղաքական գործունեությունը մեծ բարերարություն է քաղաքական մեծամասնության համար, որովհետև այսպիսի ընդդիմություն ունենալը պարզապես երազանք է։ Մենք ուրիշ առիթներով էլ էինք դրանում համոզվել, իսկ այս երկու օրը՝ ընդհանրապես»,- ասաց վարչապետը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը