Թբիլիսիում որոնումներն ավարտվել են․ պայթյունից զոհվել է 6 մարդ
Արտակարգ Պատահար
Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում կեսգիշերին մոտ ավարտվել են փլատակներում մնացած մարդկանց որոնումները։ Նոյեմբերի 19-ի առավոտյան հինգհարկանի բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։
Փրկարարները ողջ են դուրս բերել երեք տարեկան աղջկա։ Որոնման ընթացքում շենքի հենապատերից մեկը թեքվել է, և փրկարարները ստիպված են եղել դադարեցնել աշխատանքն այդ կողմից ու փլատակներին մոտենալ շենքի հետևից։
Նոյեմբերի 20-ի առավոտյան Վրաստանի կառավարությունը նոյեմբերի 22-ը հայտարարել է սգո օր։ Զոհերի հիշատակին ամբողջ երկրում կխոնարհվեն պետական դրոշները։ Քննիչները պարզում են պայթյունի պատճառը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը