Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր
Աշխարհ
Ինդոնեզիայի Ճավա կղզու արևելքում Սեմերու հրաբուխը ժայթքել է տեղական ժամանակով նոյեմբերի 20-ի գիշերը՝ ժամը 01:26-ին։ Այդ պահին Երևանում դեռ նոյեմբերի 19-ի երեկոն էր։ Դիտակայանի տվյալով՝ մոխրի սյունը գագաթից բարձրացել է մոտ 800 մետր։
Սպիտակամոխրագույն թանձր ամպը շարժվել է դեպի արևմուտք և հասել ծովի մակարդակից շուրջ 4 476 մետր բարձրության։ Դիտակայանի սեյսմաչափը հրաբխային ակտիվություն է գրանցել 136 վայրկյան շարունակ։
Հրաբխի համար ուժի մեջ է մնում վտանգի երրորդ մակարդակը։ Ինդոնեզիայի հրաբխագիտական ծառայությունը բնակիչներին հորդորում է խառնարանին հինգ կիլոմետրից ավելի չմոտենալ։ Վտանգ կա նաև գետահովիտներում, որտեղ կարող են հրաբխային ցեխահոսքեր առաջանալ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը