Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներ
Արտակարգ Պատահար
Նոյեմբերի 19-ի երեկոյան Փարիզից արևելք գտնվող Ֆոնտենե-սու-Բուա քաղաքում հրդեհ է բռնկվել 18-հարկանի բնակելի շենքում։ Կրակը տարածվել է 11-րդ հարկի երկու բնակարաններում։ Փարիզի ոստիկանության պրեֆեկտը հաստատել է մեկ բնակչի մահը։
Դեպքի վայրում աշխատած «Լը Պարիզիենի» լրագրողների տեղեկություններով՝ զոհվել է մոտ 50 տարեկան կին։ Պարբերականի երեկոյան ամփոփագրի համաձայն՝ տուժել է շուրջ 30 մարդ, որոնցից 15-ը հրշեջներ են։
Փարիզի հրշեջ ծառայության փոխանցմամբ՝ երեք հրշեջ տեղափոխվել է զինվորական հիվանդանոց։ Նրանցից երկուսը ծանր վնասվածքներ են ստացել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնացել։ Շենքի ստորին հարկերի բնակիչներին տարհանել են։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը