Թրամփը կոչ է արել Պուտինին արագացնել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել նրան արագացնել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունները, հաղորդում է Axios-ը։
Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ Թրամփի և Պուտինի միջև անձնական հանդիպումը սկզբում նախատեսված չէր, սակայն ամերիկացի առաջնորդը ցանկանում էր ուկրաինական հակամարտության կարգավորման դիվանագիտական ջանքերը անմիջականորեն քննարկել իր ռուս գործընկերոջ հետ։
«Այդ օրը ավելի ուշ Վիտկոֆը և Քուշները Բեռլինում գտնվող եվրոպացի առաջնորդներին ասացին, որ Թրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա՝ արագացնելու խաղաղության բանակցությունները՝ ասելով Ռուսաստանի առաջնորդին, որ հիմա ժամանակն է համաձայնության գալ», - հաղորդում է լրատվամիջոցը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյայի։
Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև անձնական հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովում։ Ըստ Պուտինի օգնական Յուրի Ուշակովի՝ նրանց զրույցի հիմնական թեման Ուկրաինան էր։ Թրամփը նույն հայտարարությունն է արել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը