Վրաստանի ԱԳ նախարարը կոչ է արել հաղթահարել Ռուսաստանի հետ երկխոսության վախը
Աշխարհ
Վրաստանը նախ պետք է հաղթահարի Ռուսաստանի հետ երկխոսության վախը, որի հետ խնդրահարույց հարցեր ունի, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։
«Վերջին տարիներին կառավարության հակառակորդները փորձել են վախ սերմանել Ռուսաստանի հետ երկխոսության և քննարկման նկատմամբ և դրա անընդունելիության նկատմամբ։ Մյուս կողմից, սա այն երկիրն է, որի հետ մենք ամենաշատ խնդիրներն ու ամենամեծ մարտահրավերներն ունենք, և այդ խնդիրները լուծել առանց երկխոսության անհնար է։
Հետևաբար, առաջին հերթին, մենք պետք է հաղթահարենք զրույցի վախը։ Ոչ մի վատ բան չկա խոսելու այն մարդու հետ, որի հետ խնդիրներ ունես», -«Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Բոչորիշվիլին՝ մեկնաբանելով նոյեմբերի 19-ին Մինսկում կայացած Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հանդիպումը։
Ինչպես նշել է նախարարը, ընդհակառակը, խնդրահարույց հարցերի շուրջ երկխոսությունը պետք է ողջունվի։ Խոսելով Մինսկում կայացած հանդիպման մասին՝ Բոչորիշվիլին նաև նշել է, որ այն անհրաժեշտ էր՝ ելնելով Վրաստանի և նրա բնակիչների շահերից։ Բոչորիշվիլիի խոսքով՝ հանդիպումը կարևոր էր վրացական կողմի համար, քանի որ կան հարցեր, որոնք կարևոր են Վրաստանի և նրա բնակիչների համար և «պահանջում են անհապաղ երկխոսություն»։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը