Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրել
Աշխարհ
Նոյեմբերի 20-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ նախորդ օրվա ընթացքում ռազմաճակատում 278 մարտական բախում է արձանագրվել։ Ուկրաինական կողմի հաշվարկով՝ առավել ինտենսիվ մարտերը եղել են Պոկրովսկի և Կոնստանտինովկայի ուղղություններում։
Նոյեմբերի 19-ի առավոտյան գլխավոր շտաբը նախորդ մեկ օրվա համար հայտնել էր 211 բախման մասին։ Այսպիսով՝ հաջորդ ամփոփագրում արձանագրված բախումների թիվն աճել է 67-ով։ Երկու օրն էլ ամենաշատ հարձակումների մասին հաղորդվել է ռազմաճակատի նույն երկու ուղղություններից։
Նոր ամփոփագրի համաձայն՝ ռուսական ստորաբաժանումները Պոկրովսկի ուղղությամբ ձեռնարկել են 24 հարձակում, Կոնստանտինովկայի ուղղությամբ՝ 18։ Ուկրաինական հրամանատարությունը մարտեր է արձանագրել նաև Լիմանի և Սլավյանսկի ուղղություններում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը