Ուիթքոֆը Բեռլինի բանակցությունները համարել է արդյունավետ
Աշխարհ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Բեռլինում եվրոպացի գործընկերների հետ Ուկրաինայի հարցով քննարկումները եղել են բաց և արդյունավետ։ Նա հանդիպմանը մասնակցել է նախագահի ներկայացուցիչ Ջարեդ Քուշների հետ՝ «կամավորների կոալիցիայի» ձևաչափով։
Ուիթքոֆի խոսքով՝ կողմերը քննարկել են հետագա քայլերը և ցուցաբերել լուրջ պատրաստակամություն՝ երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ։ Ամերիկացի բանագնացը միաժամանակ ընդգծել է, որ դեռ մեծ աշխատանք կա անելու, և Վաշինգտոնը շարունակելու է համակարգումը դաշնակիցների հետ։
Հրապարակումը չի հայտնում վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման մասին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը