Թրամփին Ասիայում ուղեկցել է «Դատաստանի օրվա ինքնաթիռը»
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ասիական շրջագայության ընթացքում նրա օդանավին ուղեկցել է E-4B Nightwatch հատուկ ինքնաթիռը, որը հայտնի է որպես «Դատաստանի օրվա ինքնաթիռ»։
Այս մասին հայտնում է The War Zone պորտալը։ Պարբերականի համաձայն՝ E-4B-ի մասնակցությունը նախագահի արտասահմանյան այցերի ժամանակ սովորական անվտանգության և կառավարման կապի ապահովման ընթացակարգ է, ոչ թե արտակարգ իրավիճակի ապացույց։
Շրջագայության ընթացքում Թրամփն այցելել է Ֆիլիպիններ ու Չինաստան, մասնակցել տարածաշրջանային գագաթնաժողովների և Շենժենում բանակցել Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարների հետ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը