Ուիթքոֆ. Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը
Աշխարհ
ԱՄՆ-ի՝ խաղաղապահ գործողությունների հարցերով նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը կարծում է, որ եվրոպացի առաջնորդները Բեռլինում կայացած «կամավորների կոալիցիայի» հանդիպման ժամանակ ցուցաբերել են ուկրաինական ճգնաժամի լուծման լուրջ հանձնառություն։
«Քննարկումը անկեղծ և արդյունավետ էր», – գրել է Ուիթքոֆը X-ում՝ մեկնաբանելով իր մասնակցությամբ հանդիպումը ամերիկացի դեսպան Ջարեդ Քուշների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի հետ։
«Բեռլինում մեր նպատակն էր անմիջականորեն շփվել մեր եվրոպացի գործընկերների հետ, փոխանակել տեսակետներ և քննարկել հաջորդ քայլերը։ Մենք ունեցանք առարկայական և անկեղծ զրույցներ և գնահատում ենք բոլոր մասնակիցների կողմից ցուցաբերված լրջությունն ու նվիրվածությունը։ Կարևոր աշխատանք է մնում, և մենք կշարունակենք այս ջանքերը՝ մեր դաշնակիցների հետ սերտ համակարգված՝ երկարատև խաղաղության հասնելու համար», – նշել է Ուիթքոֆը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը