Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր Ռիադի
Աշխարհ
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան նոյեմբերի 20-ին հայտնել է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը խոցել է Եմենի հութիների արձակած բալիստիկ հրթիռը։ Կոալիցիայի տվյալով՝ այն ուղղված էր թագավորության հարավային շրջանների դեմ։
Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը հայտնել է նաև անօդաչու թռչող սարքերի խոցման մասին։ Ջիզանի, Աբհայի և Խամիս Մուշայտի բնակիչները նախազգուշացումներ են ստացել։ Ավելի ուշ ծառայությունը հայտնել է, որ անմիջական վտանգն անցել է։
Նախորդ օրը հարվածից վնասվել էին Էր Ռիադի բարձրագույն երկնաքերի՝ Սաուդյան Արաբիայի պետական ներդրումային հիմնադրամի աշտարակի մի քանի հարկեր։ Այդ միջադեպից տուժածների մասին երկրի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը չի հայտնել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը