Մինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբեր
Աշխարհ
Եվրոպական միության տնտեսության և արտադրողականության հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Ուկրաինայի նոր վարկի շուրջ սկզբունքային համաձայնություն է պետք մինչև դեկտեմբեր։ Նոյեմբերի 19-ին հրապարակված հարցազրույցում նա ժամկետը կապել է Արժույթի միջազգային հիմնադրամի առաջիկա քննարկման հետ։
Եվրահանձնաժողովի նոյեմբերի 18-ի առաջարկով՝ 2027 թվականին Ուկրաինային կարող է տրամադրվել մինչև 45 միլիարդ եվրո։ Դրանից մինչև 25 միլիարդը նախատեսված է ռազմական օգնության, մինչև 20 միլիարդը՝ պետական բյուջեի աջակցության համար, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների աշխատանքի։
Եվրահանձնաժողովը հաջորդ տարվա ֆինանսավորման պակասը գնահատում է 70 միլիարդ եվրո։ Առաջարկվող վարկը կփակի դրա մոտ երկու երրորդը։ Ըստ նախագծի՝ Կիևը մայր գումարը պետք է վերադարձնի այն ժամանակ, երբ Ռուսաստանից պատերազմի վնասների փոխհատուցում ստանա։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը