Axios․ Սպիտակ տան կիբերանվտանգության ղեկավարը լքում է պաշտոնը
Աշխարհ
Սպիտակ տան կիբերանվտանգության գրասենյակի ղեկավար Շոն Քեյրնքրոսը լքում է իր պաշտոնը։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Քեյրնքրոսը լքում է իր պաշտոնը կամավոր և դա պայմանավորված չէ Թրամփի վարչակազմի հետ ունեցած անհամաձայնություններով։ Ինչպես նշում է Axios-ը, կիբերանվտանգության գրասենյակի ղեկավարը հիմա լքում է պաշտոնը, որպեսզի Սենատը կարողանա հաստատել պաշտոնի նոր թեկնածու մինչև հունվարի 3-ը, երբ օրենսդիր մարմնի վերին պալատի վերահսկողությունը կանցնի Դեմոկրատական կուսակցությանը։
Ավելի վաղ Ազգային անվտանգության գործակալությունը ժամանակավորապես խափանվել էր փակ ներքին համակարգչային ցանցում՝ սպասարկման ժամանակ։ Սա ամերիկյան կառավարական գործակալությունների և խոշոր ընկերությունների համակարգչային համակարգերի վրա ազդող առաջին վերջին խափանումը չէ:
Անցյալ շաբաթ տեխնիկական խնդիրների պատճառով ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը չորս ժամից ավելի չեղյալ հայտարարեց բոլոր չվերթները ամբողջ երկրում՝ օդային երթևեկության կառավարման կենտրոններում կապի խափանման պատճառով: Ավելին, լայնածավալ խափանումներ են գրանցվել տեխնոլոգիական հսկա Microsoft-ում, խոշորագույն ավիաընկերություններից մեկում՝ United Airlines-ում, և JPMorgan Chase բանկում:


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը