Ռուսաստանում նավթի վերամշակումը կրճատվել է մոտ 45 տոկոսով՝ ըստ «Ռոյթերսի» աղբյուրների
Ռուսաստան
Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններում հումքի օրական վերամշակման ծավալը հոկտեմբերի վերջից նվազել է մոտ 45 տոկոսով։ Reuters-ի զրուցակից երկու ոլորտային աղբյուրներ անկումը կապել են ուկրաինական անօդաչուների հարվածներից հետո գործարանների աշխատանքի խափանումների հետ։
Նրանց հաշվարկով՝ հոկտեմբերի վերջին գործարաններն օրական վերամշակում էին ավելի քան 700 հազար տոննա հումք, իսկ նոյեմբերի կեսերին՝ շուրջ 400 հազար տոննա։ Քանի որ ծավալները նվազել են աստիճանաբար, նոյեմբերին մինչև տվյալների հրապարակումը օրական միջինը դեռ գերազանցում էր 500 հազար տոննան։
Նոյեմբերի 19-ին Reuters-ի հարցման մասնակից վերլուծաբանները նշել են, որ հետևանքներ կարող են լինել նաև արդյունահանման համար։ Եթե գործարաններն ավելի քիչ հումք ընդունեն, իսկ նավահանգիստներով արտահանումը շարունակի խափանվել, չվաճառված նավթի պաշարները կարող են աճել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը