Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլար
Տնտեսություն
Նոյեմբերի 20-ի առավոտյան Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը բարձրացել է 79 ցենտով՝ հասնելով 92,77 դոլարի։ Երևանի ժամանակով ժամը 08:04-ին ամերիկյան WTI նավթի դեկտեմբերյան պայմանագրի գինն աճել էր 25 ցենտով և կազմում էր 83,46 դոլար։
Reuters-ի փոխանցմամբ՝ հութիների հարվածները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադին և Հորմուզի նեղուցով անցնող նավթատարների շուրջ միջադեպերի մասին հաղորդումները գնորդների շրջանում կրկին մտահոգություն են առաջացրել մատակարարումների հարցում։
Չնայած առավոտյան թանկացմանը՝ Brent-ը դեռ մոտ 3,5 տոկոսով ցածր էր նախորդ շաբաթվա փակման գնից։ Շաբաթվա ընթացքում գների վրա ազդել էր առաջարկի ավելցուկի սպասումը․ Հորմուզով հում նավթի փոխադրումների ծավալը մոտեցել էր նախապատերազմյան մակարդակին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը