Ֆրանկֆուրտ և Մյունխեն․ «Լյուֆթհանզան» ծրագրում է կրճատել 1000 աշխատատեղ
Աշխարհ
Գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերության ղեկավարությունը աշխատակիցներին հայտնել է, որ Ֆրանկֆուրտի և Մյունխենի իր երկու գլխավոր օդանավակայաններում ծրագրում է ընդհանուր առմամբ կրճատել 1000 լրիվ դրույքով աշխատատեղ։ Ներքին նամակի բովանդակությունը նոյեմբերի 20-ին հրապարակել են գերմանական լրատվամիջոցները։
Հունվարից սեպտեմբեր «Լյուֆթհանզա Էյրլայնսի» գործառնական վնասը կազմել է 180 միլիոն եվրո՝ ամսական միջինը 20 միլիոն։ Ղեկավարությունը պատճառների թվում նշել է ավիավառելիքի թանկությունն ու ինն օր տևած գործադուլները։
Ընկերությունը մտադիր է նաև կրճատել կարճ և միջին հեռավորության չվերթները սպասարկող Airbus A320 ընտանիքի ինքնաթիռների քանակը։ Նամակում չի նշվում, թե որ ժամկետում և ինչ կարգով են վերացվելու աշխատատեղերը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը