Դրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում
Աշխարհ
Իտալիայի Ջենովա քաղաքի «Քրիստոֆորո Կոլոմբո» օդանավակայանում նոյեմբերի 19-ի ուշ երեկոյան մոտ երկու ժամով դադարեցվել են թռիչքները։ Օդանավակայանը տեղեկություն էր ստացել թռիչքուղու երկու կողմում հնարավոր անօդաչու սարքերի մասին։
Երբ տեղական ժամանակով ժամը 20:10-ին սահմանափակել են օդային երթևեկությունը, Հռոմ մեկնող «Իտա Էյրվեյզ» ընկերության օդանավն արդեն թռիչքուղու վրա էր։ Անձնակազմը թռիչքի թույլտվություն չի ստացել, և ուղևորներին իջեցրել են օդանավից։
Անվտանգության ստուգումներն ավարտվել են ժամը 22:00-ից քիչ անց՝ Երևանի ժամանակով արդեն նոյեմբերի 20-ի գիշերը։ Օդային տարածքը վերաբացվել է, իսկ Հռոմի Ֆիումիչինո օդանավակայան մեկնող ուղևորները կրկին օդանավ են բարձրացել։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը