Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ռուսաստանում պայթուցիկների արտադրության հետ կապված գործարանին
Աշխարհ
Անօդաչու թռչող սարքերը հարվածել են Ռուսաստանի Սմոլենսկի մարզում գտնվող «Դորոգոբուժ» քիմիական գործարանին։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հարվածից հետո ձեռնարկության տարածքում պայթյուններ են որոտացել և խոշոր հրդեհ բռնկվել։
Գործարանը Ռուսաստանում ազոտային քիմիական նյութերի, պարարտանյութերի և արդյունաբերական պայթուցիկների բաղադրիչների խոշոր արտադրողներից է։ Ուկրաինական մոնիթորինգային աղբյուրները պնդում են, որ ձեռնարկությունը կապված է նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի մատակարարումների հետ։ Հարվածի հետևանքով վնասների ամբողջական ծավալը դեռ հայտնի չէ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը