Եվրոպան յոթ տիեզերական սարքով կուսումնասիրի արեգակնային քամու ազդեցությունը Երկրի վրա
Գիտություն և Մշակույթ
Եվրոպական տիեզերական գործակալության անդամ երկրները նոյեմբերի 19-ին ընտրել են «Plasma Observatory» գիտական առաքելությունը։ Առաքելության յոթ սարքերի օգնությամբ գիտնականները կպարզեն, թե ինչ է տեղի ունենում, երբ Արեգակից եկող լիցքավորված մասնիկների հոսքը՝ արեգակնային քամին, հասնում է Երկրի մագնիսական դաշտին։
Սարքերը միաժամանակ յոթ տարբեր կետերում չափելու են էլեկտրական և մագնիսական դաշտերն ու գրանցելու մասնիկների շարժը։ Այդպես գիտնականները կկարողանան համադրել մի քանի կիլոմետր ընդգրկող, վայրկյանի մասեր տևող փոփոխությունները տասնյակ հազարավոր կիլոմետրերի վրա ծավալվող երևույթների հետ։
Արեգակնային քամու և Երկրի մագնիսական դաշտի փոխազդեցությունը բևեռափայլեր է առաջացնում, իսկ ուժեղ խանգարումները երբեմն խափանում են արբանյակների և էլեկտրացանցերի աշխատանքը։ Արձակումը նախատեսվում է 2030-ականների վերջին՝ նախագծի վերջնական հաստատումից և սարքերի կառուցումից հետո։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը