Բրիտանիան արտաքսում է Մյանմայի ռազմական կցորդին՝ ՄԱԿ-ի դատարանի վճռից հետո
Աշխարհ
Մեծ Բրիտանիան հայտարարել է Մյանմայի ռազմական կցորդին երկրից արտաքսելու որոշման մասին։ Դա հաջորդել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռին, որով Մյանման պատասխանատու է ճանաչվել ռոհինջա փոքրամասնության դեմ ցեղասպանության համար։
Դատարանը 9 կողմ և 6 դեմ ձայնով եզրակացրել է, որ 2017 թվականի ռազմական գործողությունների ժամանակ սպանվել են հազարավոր խաղաղ բնակիչներ։ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբենդը նաև առաջարկել է շտապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։
Նա հայտնել է, որ Լոնդոնը պատրաստվում է հայտարարել պատասխանատվության ենթարկելու հետագա քայլերի մասին։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը