Եվրոպան փոխում է դիրքորոշո՞ւմը․ Մերցը պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ եվրոպական երկրները պատրաստ են Ռուսաստանի հետ բանակցությունների՝ Ուկրաինայում պատերազմն ավարտելու նպատակով։ Բեռլինում Ուկրաինայի դաշնակիցների հանդիպումից հետո նա հայտնել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ մոտ ապագայում։
Կանցլերի առաջարկած ձևաչափը նախատեսում է Ուկրաինայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և եվրոպական երկրների մասնակցությունը։ Մերցը նշել է, որ հանդիպման համար անհրաժեշտ է ընտրել չեզոք տարածք՝ որպես հնարավոր վայր մատնանշելով Արաբական Միացյալ Էմիրությունները։ Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է անմիջական մասնակցություն ունենա այն որոշումներին, որոնք վերաբերում են մայրցամաքի անվտանգությանը։
Միաժամանակ կանցլերն ընդգծել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխիքների պահպանման անհրաժեշտությունը։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը