Հայկական ղափաման՝ Գոհաբանության սեղանին․ «Նյու Յորք Թայմսի» տարբերակը
Ժամանց
Ամերիկյան The New York Times-ի խոհարարական բաժինը Գոհաբանության (Thanksgiving) տոնի համար բուսակերական գլխավոր ուտեստ է առաջարկել՝ ոգեշնչվելով հայկական ղափամայով։ Բաղադրատոմսի հեղինակ Տանյա Սիչինսկին պահպանել է ղափամայի պատրաստման հիմնական եղանակը․ միջուկը լցնում են ամբողջական դդումի մեջ, ծածկում հենց դդումից կտրված կափարիչով և եփում ջեռոցում:
Հայկական տոնական ղափամայի միջուկին քաղցրություն են տալիս մեղրն ու չրերը, իսկ բրնձին ավելացնում են կարագ, ընկույզ և դարչին։ Ուտեստին նվիրված «Հե՜յ ջան, ղափամա» ժողովրդական երգը պատմում է, թե ինչպես են բոլորը հավաքվում անուշաբույր դդումը միասին վայելելու։
Սիչինսկին բրնձին ու ընկույզին ավելացնում է կանաչ ոսպ, խնձոր և չորացրած լոռամիրգ։ Դդումը ներսից ու դրսից պատում է թխկու օշարակի և կարագի խառնուրդով, իսկ մատուցելիս վրան լցնում խրթխրթան տապակած սոխ։ Մեկ լցոնած դդումը նախատեսված է 8–10 հոգու համար։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը