Բրիտանիան ու Նորվեգիան Ուկրաինային կտրամադրեն 2 արագընթաց ռազմական նավ
Աշխարհ
Մեծ Բրիտանիան և Նորվեգիան պայմանավորվել են Ուկրաինային տրամադրել 2 արագընթաց ռազմական նավ՝ ավելի քան 100 միլիոն ֆունտ ստեռլինգի՝ շուրջ 132 միլիոն դոլարի օգնության փաթեթով։
Նավերը կառուցվել են Բրիտանիայում, իսկ ֆինանսավորումն ապահովելու է Նորվեգիան։ Լոնդոնի հայտարարության համաձայն՝ դրանք կունենան հրթիռային, հակաօդային պաշտպանության և ինքնապաշտպանության ժամանակակից միջոցներ։
Նախատեսվում է ուժեղացնել Ուկրաինայի ռազմածովային կարողությունները և պաշտպանել Սև ծովով անցնող հացահատիկի արտահանման ուղիները։ Հրապարակված տեղեկություններում նավերի հանձնման կոնկրետ օրը չի նշվում։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը