Պուտինը Եվրոպային հրավիրում է Մոսկվա․ ի՞նչ է ուզում պարզել Կրեմլը
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան դիվանագիտական ուղիներով եվրոպական ներկայացուցիչներին առաջարկել է այցելել Ռուսաստանի մայրաքաղաք՝ Ուկրաինայի հարցով իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները հետևողականորեն առաջարկում է եվրոպացիներին ներգրավել խաղաղության բանակցություններում։ Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը սկզբունքորեն դեմ չէ այդ մասնակցությանը, սակայն նախ ցանկանում է հասկանալ, թե եվրոպական կողմն ինչ կարող է առաջարկել բանակցային գործընթացում։
Միայն դրանից հետո Մոսկվան կորոշի Ուկրաինայի հարցով հետագա քննարկումների ձևաչափը։ Ռուսաստանի նախագահն ընդգծել է նաև, որ եվրոպական անվտանգության հարցերը առանց Եվրոպայի քննարկելը նպատակահարմար չէ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը