Թրամփը խաղաղության ուղերձ է փոխանցել Պուտինին ու Սի Ծինփինին․ Քուշները բացել է փակագծերը
Աշխարհ
Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Բեռլինում Ուկրաինայի հարցով բանակցությունները գնահատել են արդյունավետ։ Քուշները հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել Ռուսաստանի և Եվրոպայի ուղիղ երկխոսությունը։ Նրա խոսքով՝ կողմերը պետք է անմիջականորեն լսեն միմյանց դիրքորոշումները, հատկապես անվտանգության երաշխիքների հարցում։
Քուշները հայտնել է նաև, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Չինաստանի նախագահ Սի Ծինփինին փոխանցել է Ուկրաինայում խաղաղություն հաստատելու իր ցանկությունը։
Թրամփը մտադիր է երկու առաջնորդների հետ ակտիվ համագործակցել այդ նպատակով։ Բեռլինի բանակցություններից հետո ամերիկյան կողմը պատրաստվում է շարունակել աշխատանքը եվրոպացի և ուկրաինացի գործընկերների հետ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը