Երկրից 28 լուսատարի հեռու հայտնաբերվել է երկու սպիտակ թզուկով աստղային եռյակ
Գիտություն և Մշակույթ
Մոնրեալի համալսարանի ղեկավարած միջազգային խումբը նոյեմբերի 19-ին հայտնել է, որ Երկրից ընդամենը 28 լուսատարի հեռավորության վրա երեք աստղից կազմված մի համակարգ է հայտնաբերել։ Welopōʻai անվանումը ստացած համակարգը մեզ հայտնի ամենամոտն է այն եռյակներից, որոնցում կա երկու սպիտակ թզուկ՝ վառելիքը սպառած աստղերի խիտ մնացորդներ։
Աստղագետները մոլորակ էին փնտրում կարմիր թզուկի շուրջը, երբ նկատեցին, որ աստղի արագությունը փոխվում է վայրկյանում գրեթե 16 կիլոմետրով։ Տարիների չափումներից հետո Հավայան կղզիներում գործող «Ջեմինի Նորթ» աստղադիտակով հաջողվեց տեսնել այդ փոփոխությունն առաջացնող աղոտ սպիտակ թզուկին։
Մյուս սպիտակ թզուկն ավելի հեռու է և պտտվում է զույգի շուրջը։ Այժմ խումբը փորձում է պարզել, թե ինչպես է կարմիր թզուկը մնալ կայուն ուղեծրում, երբ նրա մերձավոր հարևանը, սպիտակ թզուկ դառնալուց առաջ, ընդարձակվել էր հարյուրավոր անգամ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը