Մոսկվան և Թբիլիսին պայմանավորվածություններ ունեն․ ի՞նչ է որոշվել փակ բանակցություններում
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Մինսկում ռուսաստանցի և վրացի դիվանագետների հանդիպման արդյունքում ձեռք են բերվել մի շարք գործնական պայմանավորվածություններ։
Բանակցություններին մասնակցել են Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ, արտաքին գործերի առաջին փոխնախարար Գեորգի Զուրաբաշվիլին։
Կողմերը քննարկել են առևտրատնտեսական, մշակութային և մարդասիրական համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Վրաստանի կառավարության փոխանցմամբ՝ ընդգծվել է Ժնևի միջազգային քննարկումների կարևորությունը՝ չլուծված խնդիրներին անդրադառնալու համար։ Դիվանագետները պայմանավորվել են շարունակել շփումները։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը