Չինական Global Times-ը եռակողմ գագաթնաժողովը նոր համագործակցության սկիզբ է համարում
Աշխարհ
Չինական Global Times թերթը Շենժենում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը գնահատել է որպես մեծ տերությունների համագործակցության հնարավոր նոր սկիզբ։ Խմբագրականում նշվում է, որ համատեղ հռչակագիրը կարևորում է ՄԱԿ-ի բարեփոխումը, էներգիայի կայուն մատակարարումները և միջուկային պատերազմի բացառումը։
Թերթը դրական է գնահատել Սի Ծինփինի առաջարկած 4 սկզբունքները՝ փոխադարձ հարգանքը, խաղաղ գոյակցությունը, փոխշահավետ համագործակցությունը և երկխոսությունը։
Հեղինակների կարծիքով՝ այդ մոտեցումը կարող է նվազեցնել մրցակցության ու ռազմական առճակատման վտանգները, սակայն մեկ հանդիպմամբ բոլոր հակասությունները լուծել հնարավոր չէ։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը