156 միլիոն տարվա բրածոն բացահայտեց երկու եղջյուրով սողունի նոր տեսակ
Գիտություն և Մշակույթ
ԱՄՆ Վայոմինգ նահանգում գտնված բրածոն պատկանում է գիտությանը մինչ այժմ անհայտ սողունի։ Շվեյցարիայի Պաուլ Շերերի ինստիտուտը նոյեմբերի 19-ին հայտնել է, որ մոտ 45 սանտիմետր երկարությամբ կենդանին ապրել է 156 միլիոն տարի առաջ և գլխի հետնամասում ունեցել է երկու եղջյուր։
2022-ի պեղումների ժամանակ ավազաքարի մակերևույթին երևում էին միայն մի քանի ողեր։ Նեյտրոնային և ռենտգենյան շերտագրության տասնյակ հազարավոր պատկերները համադրելով՝ հետազոտողները քարի ներսում տարբերակել են կոնքի ոսկորները, հետին վերջույթի մի մասը և երկու սանտիմետրից էլ փոքր գանգը։
Գիտական անվան առաջին մասը՝ Meilynodraco, հիշատակում է Վայոմինգի այն քարհանքը, որտեղ հայտնաբերվել է սողունը։ Երկրորդը՝ amonamarthi, հնէաբան Տորստեն Շայերի ընտրությունն է՝ ի պատիվ շվեդական Amon Amarth մետալ խմբի։


















































Ամենադիտված
Ծովագյուղի Վահրամն ու ՔՊ-ն՝ ընդդեմ Սևանի քաղաքապետի. ընտրությունների գլխավոր ինտրիգը